Դոնեցկի «Մետալլուրգ»-ի գլխավոր մարզիչ Վլադիմիր Պյատենկոն ակումբի պաշտոնական կայքին հարցազրույց տվեց, որտեղ անդրադարձավ նաև ակումբի նորեկներին` Մարկոս Պիզելլիին և Գևորգ Ղազարյանին:
– Ինչպե՞ս կամփոփեք առաջին մրցաշրջանում ձեր թիմի ելույթները:
– Ընդհանուր առմամբ «Մետալլուրգ»-ը լավ խաղաշրջան անցկացրեց: Իհարկե, ես ցանկանում էի ավելին, սակայն այսպես էլ մենք Եվրոլիգայի գոտու թիմերից շատ ետ չմնացինք: Կարծում եմ, որ մենք ունենք հաջողության հասնելու բոլոր հնարավորությունները:
– Ամռանը «Մետալլուրգ»-ի կազմը համալրեցին Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Մարկոս Պիզելլին և Գևորգ Ղազարյանը: Նրանք կարողացա՞ն օգնել թիմին:
– Կարծում եմ` այս տղաները արագ հարմարվեցին թիմին և շատ օգտակար եղան: Նույն Պիզելլին խփեց 4 գոլ, իսկ Ղազարյանը գրեթե բոլոր խաղերում դաշտ դուրս եկավ մեկնարկային կազմում և իր եզրում շատ ակտիվ էր: Իհարկե, հարգելով Հայաստանի հավաքականն ու առաջնությունը` պետք է նշեմ, որ տղաների համար սկզբնական շրջանում դժվար էր, բայց նրանք գլուխ հանեցին:








































