Կոտ դ’ Իվուարցի կիսապաշտպան Յայա Տուրեն Գանայի մայրաքաղաք Աքրայում կազմակերպված հանդիսավոր արարողության ժամանակ հռչակվեց Աֆրիկայի` 2011 թվականի լավագույն ֆուտբոլիստ: «Մանչեսթեր Սիթի»-ի կիսապաշտպանն առաջ անցավ «Բարսելոնա»-ի և Մալիի հավաքականի խաղացող Սեյդու Կեյտայից` ով դարձավ երկրորդը, իսկ երրորդ տեղում հայտնվեց «Մարսել»-ի հարձակվող Անդրե Այուն:
Քվեարկությանը մասնակցեցին Աֆրիկայի կոնֆեդերացիայի կազմում գտնվող հավաքականների մարզիչները և տեխնիկական տնօրենները:
«Սա իմ կարիերայի կարևորագույն մրցանակն է: Ես շատ ուրախ և հպարտ եմ: Հուսով եմ, որ հունվար-փետրվար ամիսներին Աֆրիկայի Գավաթի խաղարկությունում ինձ և մեր ամբողջ թիմին կուղեկցի հաջողությունը»,- Տուրեին մեջբերում է Eurosport-ը:










































