Thursday, 25 06 2026
20:50
Հաջիևը Մակրոնի խորհրդականի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումները
Տեղի է ունեցել հայ-ամերիկյան «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության փակման արարողությունը
20:30
Ֆրանսիայում բժիշկներին անհանգստացնում է շոգի պատճառով մահացության հնարավոր կտրուկ աճը
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգու 0,13 հա հողամասը վերադարձվել է համայնքին
Իսրայելը հայտարարել է Գազայում «Իսլամական ջիհադի» ստորաբաժանման հրամանատարի ոչնչացման մասին
Մեկնարկել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքները․ նախարարը հետևել է ընթացքին
Պուտինն ԱԽ անդամների հետ քննարկել է ներքին անվտանգության հարցերը
Երևանում տեղի է ունեցել IUCN Հայաստանի ազգային կոմիտեի գործունեության մեկնարկին նվիրված ընդունելություն
19:30
App Store-ից հեռացվել են VK հոլդինգի մի շարք հավելվածներ
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության կասկածանքով ձերբակալություններ են իրականացվել
19:10
Հարավային Կորեայի դատախազությունը կրկին մահապատիժ է պահանջել նախկին նախագահի համար
Վերաքննիչը բեկանել է Աջապահյանի գործով դատավճիռը
18:50
Չինաստանի ԱԳՆ-ն կոչ է արել ԱՄՆ-ին անհապաղ դադարեցնել Կուբայի վրա ճնշումը
ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին
18:30
Արևմուտքը Կիևին 375 միլիոն եվրո կհատկացնի էներգետիկայի համար. Շմիհալ
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Եվրոպայի հարցերով լիազոր նախարար Բենժամեն Հադադի հետ
18:10
Եվրասիական զարգացման բանկը կընդլայնի  աշխարհագրությունը 11 պետություններով՝ ներառելով Վրաստանը և Ադրբեջանը
Մոսկվան արևմտյան «մշուշներին» չի հավատում․ Ռուսաստանը «կանցնի լիակատար ավտարկիայի»
17:50
Մակրոնը հայտնել է Սիցիլիայի ափերին ՌԴ-ի հետ կապված լցանավ կալանելու մասին
Մաթևոսյանը հանդիպել է Bezos Earth Fund-ի և ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ
17:30
Մեծ Բրիտանիայում գրանցվել է հունիսի բացարձակ ջերմաստիճանային ռեկորդը՝ +36.1°C
Նոր պատմական ռեկորդ. 823,584 աշխատատեղ
17:10
Իրանի հետ ցանկացած համաձայնագիր հաշվի կառնի Պարսից ծոցի երկրների շահերը․ Ռուբիո
ԱԽ քարտուղարը մասնակցել է Ուկրաինայի վերականգման համաժողովին
16:50
Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ ոստիկանապետ է նշանակվել հայազգի պաշտոնյա
Նախորդ տարվա մայիսի համեմատ ՏԱՑ-ի հավելաճը 11.7% է եղել
16:30
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 164-ի
Ունեմ ցանկություն շարունակել առողջապահության նախարարի պաշտոնավարումը․ Անահիտ Ավանեսյան
16:10
Իտալիան հակադարձել է Ռյուտեի խոսքերին Իրանի դեմ հարձակումներում ԱՄՆ-ին աջակցելու մասին
Այլևս քողարկված խոսելու կարիք չկա․ այս ընտրարշավի ընթացում ոչ մի թաքնված թեմա չի եղել․ վարչապետ

ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը հանդիպել է ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հետ

Դեկտեմբերի 23-ին ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը Ազգային ժողովում հանդիպել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադի և նրա գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպմանը ներկա են եղել ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանյանը, մշտական հանձնաժողովների նախագահներ, ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչներ:

Ողջունելով ԻԻՀ նախագահին և նրա ղեկավարած պատվիրակությանը` ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը նշել է, որ Հայաստանի անկախության 20 տարիներից ի վեր Իրանի հետ բարեկամական հարաբերությունները մշտապես գտնվել են զարգացման մեջ: Երկու երկրների միջև իրագործվել են մի շարք արդյունավետ ծրագրեր: ՀՀ ԱԺ նախագահի խոսքով` ակնկալվում է, որ այն ծրագրերը, որոնք նախատեսված են, նույնպես հաջողությամբ կիրագործվեն: Տնտեսական հարաբերությունների հետագա զարգացման տեսանկյունից կարևորվել է էներգետիկայի և տրանսպորտի բնագավառներում նախագծերի իրականացումը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` ԻԻՀ նախագահը նույնպես կարևորել է Հայաստանի և Իրանի միջև առկա հարաբերություններն ու համագործակցությունը` համոզմունք հայտնելով, որ ՀՀ ԱԺ նախագահն ու պատգամավորները կաջակցեն նախատեսված ծրագրերի իրականացմանը:
ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը նշել է, որ ստորագրված է միջխորհրդարանական համագործակցության հուշագիր, տեղի են ունեցել խորհրդարանների նախագահների փոխայցելություններ և հանդիպումներ: Նա պատրաստակամություն է հայտնել շարունակել այդ հանդիպումներն ու զարգացնել համագործակցությունը: ԱԺ նախագահը բարձր է գնահատել ՀՀ Ազգային ժողովի Հայաստան-Իրան և ԻԻՀ Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբերի գործունեությունը, որոնց փոխայցելություններն աշխուժություն և նոր լիցք են հաղորդում ոչ միայն միջխորհրդարանական կապերին, այլև միջպետական հարաբերություններին և հնարավորություն են տալիս ավելի լավ ճանաչել իրար և ծանոթանալ միմյանց տեսակետներին:

Սամվել Նիկոյանը նշել է, որ տարիներ առաջ պատգամավորական բարեկամության խմբի կազմում այցելել է ԻԻՀ և տպավորիչ հիշողություններ ունի ցուցաբերված ջերմ ընդունելությունից:
ԻԻՀ նախագահն անհրաժեշտ համարեց միջխորհրդարանական կապերի ակտիվացումը:
Երկուստեք կարևորվել է համագործակցությունը միջազգային կառույցներում:

ՀՀ ԱԺ նախագահը բարձր է գնահատել նախագահ Մահմուդ Ահմադինեժադի և Իրանի ժողովրդի ավանդական ջերմ վերաբերմունքը հայ համայնքի ներկայացուցիչների նկատմամբ և նշել, որ նրանք բարեկամության կամուրջ են երկու երկրների և ժողովուրդների միջև:
Հանդիպման վերջում Իրանի նախագահը գրառում է կատարել ԱԺ պատվավոր հյուրերի գրքում:

Այս մասին «Առաջին լրատվական»-ին հաղորդեցին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում