Saturday, 20 06 2026
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին
Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունը
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած
Մի քանի երիտասարդներ ձերբակալվել են թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով
Նոր Նորքում սկսվել է 2.3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ

Մայր Աթոռ Ս. Էջմիածնում շքանշաններ են հանձվել մշակույթի գործիչներին

Մայր աթոռի մամլո դիվանից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են դեկտեմբերի 23-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ տեղի ունեցավ շքանշանների հանձնման արարողություն: Հայրենասեր ու ազգանվեր, ինչպես նաև գիտական, գրական ու հրապարակախոսական գործունեության համար Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու«Ս. Սահակ-Ս. Մեսրոպ» պատվո բարձր շքանշաններ հանձնվեցին մշակույթի երեք գործիչներ Մետաքսե Պողոսյանին, Արամայիս Սահակյանին և Ռազմիկ Դավոյանին:

Արարողության սկզբում գրականության վաստակաշատ մշակների ներկայությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ողջունեց Տ. Սիփան աբեղա Գևորգյանը: Այնուհետև նվիրյալների կյանքին ու գործունեությանն անդրադարձան տիարք Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Ազատ Գասպարյանը և գրականագետ Դավիթ Գասպարյանը:

Ապա «Էջ Միածինն ի Հօրէ» շարականի երգեցողության ներքո բերվեցին Հայրապետական սրբատառ կոնդակները, որոնք ընթերցվեցին Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանի, Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի և Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանի կողմից:

Բանաստեղծուհի Մետաքսե Պողոսյանին ուղղված կոնդակում մասնավորապես նշվում էր. «Բանաստեղծություն, պոեմ, հուշագրություն թե հրապարակախոսություն` Ձեր խոսքը հնչում է մարդու հանդեպ մտահոգությամբ, Հայրենիքի սիրով ու գովքով, բարու և ճշմարտի ձգտումով: Գովելի է, որ Դուք ստեղծագործություններ եք գրել նաև մանուկների համար, որը վկայում է աճող սերնդի հանդեպ Ձեր հոգածու նախանձախնդրության մասին: Ձեր գրական շնորհի և ճաշակի մասին են վկայում նաև Ձեր թարգմանությունները, որոնցով ևս ծանոթ եք հայ ընթերցողին: Այսօր Դուք անկեղծ նվիրումով ու նախանձախնդրությամբ շարունակում եք գրական Ձեր առաքելությունը… Ի խորոց սրտի Մեր աղոթքն է, որ Ամենախնամ Աստված Իր օրհնության մեջ պահպանի Ձեզ և պարգևի քաջառողջ արևշատություն և գործոց մշտանորոգ հաջողություններ՚:

Արամայիս Սահակյանին ուղղված կոնդակում ասվում էր. «Հայ գրականության ծաղկուն անդաստանի մեջ վաստակաշատ մշակ եք Դուք, սիրելի պրն. Սահակյան: Ձեր արձակ ու չափածո ստեղծագործությունները, երգեր դարձած հարյուրավոր բանաստեղծությունները, հրապարակախոսական հոդվածները քաջածանոթ և հոգեհարազատ են մեր ժողովրդին, Ձեր ստեղծագործական վաստակը արժանիորեն գնահատված է բազմաթիվ պարգևներով ու մրցանակներով… Աղոթում ենք, որ Բարձրյալ Տերը մեր մեծ ուսուցչապետերի` Սուրբ Սահակի և Սուրբ Մեսրոպի բարեխոսությամբ Իր շնորհն ու օրհնությունն անպակաս դարձնի Ձեր կյանքից և պարգևի Ձեզ քաջառողջ, արևշատ երկար օրեր, նոր եռանդ ու ներշնչանքներ»:

Ռազմիկ Դավոյանին ուղղված կոնդակում նշվում էր. «Ձեր գրական ձիրքն ու տաղանդը երկար տարիներ արգասավորությամբ ծառայեցնում եք հայ գրականությանը և այսօր Ձեր հոբելյանը դիմավորում եք ճանաչված ու գնահատված լինելով գրականասեր հասարակության կողմից: Ձեր պոեզիան, առանձնանալով մարդկային հոգու խորին ապրումներով, հայրենասիրական ոգով, խորհրդածության է մղում ընթերցողներին, զորացնում նրանց ազգասիրությունը, հորդորում ապրել ու գործել` հանուն ճշմարտության, արդարության և խաղաղության… Աղոթում ենք, որ Բարձրյալի օրհնությունն իր ամենառատ պարգևներով միշտ Ձեզ հետ լինի, անպակաս Ձեր կյանքից»:

Կոնդակների ընթերցումից հետո Վեհափառ Հայրապետը մշակույթի գործիչներին հանձնեց Հայ Եկեղեցու պատվո բարձր շքանշանները` ի գնահատություն նրանց բազմամյա վաստակի:

Այնուհետև իրենց սրտի խոսքն ասացին մեծարյալները` շնորհակալություն հայտնելով Նորին Սրբությանը` մշակույթի գործիչների նկատմամբ Մայր Աթոռի կողմից մշտապես դրսևորվող ուշադրության համար: Բանաստեղծների դիտարկմամբ յուրաքանչյուր հայ արվեստագետի համար ամենայն հայոց հոգևոր կենտրոնի պարգևը մեծագույն գնահատանքն է իրենց ծառայության և վաստակի:

Վերջում ամենքին իր օրհնությունը բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Ողջունելով վաստակաշատ գրողների և հյուրերի ներկայությունը Մայր Աթոռում` Վեհափառ Հայրապետն իր և միաբանության անունից շնորհավորական խոսք ուղղեց մեծարյալներին: Իր խոսքում Նորին Սրբությունը մասնավորապես նշեց. «Դուք ձեր գրական ստեղծագործությամբ ու վաստակով փառավոր առաքելություն եք իրականացրել մեր ժողովրդի կյանքում և ձեր ստեղծագործություններով կրթել եք սերունդներ, որովհետև ձեր ստեղծագործությունները մարդուն ուսուցանում են գեղեցիկն ու ճշմարիտը, արդարն ու արժանին, նաև կերտում են հայրենասիրություն, ազգասիրություն, նվիրական մեր բոլոր արժեքները: Մենք շնորհակալ ենք, որ դուք շարունակել եք մեր հայրերի գեղեցիկ ավանդը և աստվածատուր ձեր շնորհներով զորացրել ոգին ու պայծառացրել միտքը հայության մեջ»:

Խոսքի վերջում Նորին Սրբությունը մաղթեց, որ Տերը բեզմնավոր դարձնի նրանց գրիչը և պարգևի նորանոր ներշնչանքներ, որպեսզի արդյունավոր դարձնեն իրենց կյանքի անդաստանը նոր ստեղծագործություններով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում