Այսօր ԵՊՀ «Երիտասարդ Համալսարանականների միավորում կազմակերպությունը երթ է կազմակերպել դեպի Ֆրանսիայի դեսպանատուն:
Համալսարանականներին ընդունել է Ֆրասիայի դեսպանի պաշտոնակատարը, ում հանձնել են նամակ: Նամակում մասնավորապես նշվել է, որ Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը ընդունելը ևս մեկ անգամ հաստատում է , որ Ֆրանսիան կարևորում է մարդու իրավունքները և ցեղասպանության ժխտմանը պատմական արդարության ուղղված քաղաքականությունը:
ՀԿ նախագահ Գևորգ Մելքոնյանն իր խոսքում նշել է, որ այս քայլով Ֆրանսիան վերահաստատել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը չունի վաղեմության ժամկետներ:Այս մասին «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում է ԵՀՄ լրատվական բաժին











































