Հայաստանի դատախազության կոլեգիայի դեկտեմբերի 23-ի նիստում քննարկվել են 2010թ. և 2011թ. 1-ին կիսամյակի ընթացքում արձանագրված ավազակային հարձակման եղանակով կատարված հափշտակությունների վերաբերյալ հաղորդումների ընդունման, գրանցման, հաշվառման, քրեական գործերի նախաքննության օրինականության, մեղադրանքի պաշտպանության վիճակի հարցերը:
Ըստ ՀՀ գլխավոր դատախազության մամլո ծառայության հաղորդագրության`կոլեգիայի նիստոմ քննարկվել են նաև 2010-2011թ. 9 ամիսների ընթացքում թրաֆիքինգի փաստով հարուցված քրեական գործերի նախաքննության նկատմամբ իրականացվող դատախազական հսկողության վիճակի եւ մեղադրանքի պաշտպանության պրակտիկայի վերաբերող հարցեր:
Կոլեգիան անդրադարձել է 2010թ. և 2011թ. 1-ին կիսամյակի ընթացքում զինված ուժերում արձանագրված կյանքի և առողջության դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ հաղորդումների ընդունման, գրանցման, նյութերի նախապատրաստման, քրեական գործերի նախաքննության օրինականության և մեղադրանքի պաշտպանության բնագավառում իրականացված դատախազական գործունեության արդյունքներին վերաբերող հարցերին, ինչպես նաև քննարկել և հաստատել է ՀՀ գլխավոր դատախազության` 2012թ. 1-ին կիսամյակի աշխատանքային ծրագիրը:










































