Facebook-ում երեկ ուշ գիշերը «Հայերեն հարցեր» էջում կատարյալ խառնաշփոթ էր առաջացել։
Պատճառը վերջերս բացված «Հայկական հարցեր» էջում ազգությամբ թուրք, Ֆաթիհ Չիֆթչիհ անունով մեկի գրառումն էր, որտեղ վերջինս իր երկիրը գովաբանելու նպատակով օգտվելով Google Translate ծրագրից, հայտնվել է ծիծաղելի վիճակում։
Վերջինս, Google Translate-ի օգնությամբ թարգմանելով Long live Turkey արտահայտությունը, ստացել է «Կեցցե հնդկահավ» արտահայտությունը։
Գրառումը էջում դարձել է զվարճալի մեկնաբանությունների է պատճառ։
Թուրքը շարունակել է վիրավորական, թշնամական արտահայտություններ թույլ տալ հայերի ու Հայաստանի հասցեին՝ «Մա՛հ հայերին», «Հայաստանը սատանա է» ևն։ Ավելի ուշ, հավանաբաևր զգալով իր արարքի անհեթեթությունը, «Թուրքական հնդկահավի» մասին արտահայտությունը ջնջել է իր էջից։
Էջին արդեն հավանություն է տվել 2700-ից ավելի մարդ։
Բացի այդ՝ թուրքերը, չիմանալով, որ կա նաև Արմենիա անվանունով քաղաք Կոլումբիայում, գրոհել են նաև Facebook-ում քաղաքի մասին պատմող էջը ու հայհոյախառն արտահայություններ գրել Հայաստանի հասցեին։






































