Sunday, 26 07 2026
17:45
Գուտերեշը ողջունել է Սիրիայի առաջընթացն անցումային փուլում
17:30
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
17:15
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
Շնորհավորում եմ մեր հրաձգության հավաքականին. Ժաննա Անդրեասյան
Նեթանյահուն կմեկնի ԱՄՆ
16:15
Բեռլինում ԼԳԲՏ փրայդի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, կա զոհ և տասնյակ տուժածներ
Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում հուլիսի 26-ին
15:45
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
Հուլիսի 26-31-ը Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
15:15
Ռումինիան բողոք կներկայացնի ՌԴ-ին
Տոկաևի «ձեռնալվան» Պուտինին «կտանի՞ Ստամբուլ»
14:45
Հորմուզի նեղուց. Իրանն ու Օմանը բանակցում են
14:30
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
Վարչապետը Գոշավանքում մասնակցել է սուրբ պատարագի
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Լարսը բաց է
Կրակոցներ՝ Արարատի մարզում
12:45
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
12:30
Հայ ըմբիշները Բաքվում են
12:15
Էլբրուսում երկու ալպինիստ է զոհվել
Ավտովթար՝ Սևան-Մարտունի ճանապարհին․ կան վիրավորներ
11:45
ՌԴ-ն գիշերը հարվածներ է հասցրել Կիևի ուղղությամբ
Նոր Խարբերդում քննարկվել են բնակիչների բարձրացրած խնդիրների լուծումները
11:15
2026 թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
Տեղումներ չեն սպասվում
Սուրեն Պապիկյանի հրամանով 2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ
Տնտեսությունում հայտնվեցինք նույն իրավիճակում, ինչ 22-ին անվտանգային

Ադրբեջանը Թուրքիայի անվտանգության երաշխավորն է

Ինչպես արդեն տեղեկացրել էր «Առաջին լրատվականը», երեկ Ադրբեջանի խորհրդարանը վավերացրեց Թուրքիայի և Ադրբեջանի միջև ամռանը կնքված «Ռազմավարական գործընկերության և փոխօգնության մասին» պայմանագիրը:
Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները այդ համաձայնագիրը ստորագրել էին Բաքվում օգոստոսին, սակայն մինչ այժմ երկկողմ համաձայնագրի դրույթները գաղտնի էին: Առաջին տեղեկություններն ի հայտ եկան անցյալ շաբաթ, երբ 5 գլխից և 23 հոդվածից կազմված այս փաստաթղթի տեքստը գաղտնազերծվեց ամբողջությամբ:
Այսպիսով, Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների ստորագրած պայմանագրի երկրորդ կետում ասվում է. «Եթե պայմանագիրը ստորագրած կողմերից մեկը զինված հարձակման կամ ագրեսիայի ենթարկվի այլ պետության կամ պետությունների խմբի կողմից, ապա մյուսը պարտավորվում է փոխադարձ օգնություն տրամադրել` առկա բոլոր հնարավորությունների կիրառմամբ»: Պայմանագրի ևս մի կետի համաձայն` կողմերը սերտացնելու են գործակցությունը ռազմական և ռազմարդյունաբերական ոլորտներում: Պայմանագրում նշված է նաև. «Ստորագրող կողմերը պարտավորվում են թույլ չտալ, որպեսզի իրենց տարածքը օգտագործվի մյուս կողմի դեմ ագրեսիվ կամ բռնի գործողությունների իրականացման նպատակով»:

Պաշտոնական Բաքուն և Անկարան նաև պարտավորվում են համակարգել երկու պետությունների զինված ուժերի գործողությունները: Համաձայնագրում այս առթիվ նշված է. «Պաշտպանական և փոխադարձ օգնության ծրագրի շրջանակներում նախատեսված համատեղ ռազմական գործողությունների իրականացման նպատակով կողմերը կարդիականացնեն ռազմական ենթակառույցները, համատեղ զորավարժություններ կանցկացնեն, ինչպես նաև քայլեր կձեռնարկեն երկու պետությունների զինված ուժերի համակողմանի մարտական պատրաստությունն ապահովելու նպատակով»:

Ինչպես տեղեկացնում է abc.az-ը, Ադրբեջանի խորհրդարանի արտաքին կապերի և միջխորհրդարանական համագործակցության հարցերով հանձնաժողովի ղեկավար Սամեդ Սեիդովը նշել է, թե իրենք վաղուց էին սպասում այս փաստաթղթի ընդունմանը. «Համաձայնագրի կետերից մեկում նշվում է, որ եթե պայմանագիրը ստորագրած կողմերից մեկը զինված հարձակման կամ ագրեսիայի ենթարկվի երրորդ պետության կողմից, ապա ռազմա-քաղաքական օգնություն է տրամադրում մյուսին: Այստեղից բխում է, որ Ադրբեջանի անվտանգությունը նաև Թուրքիայի անվտանգությունն է»:

Տեսականորեն Թուրքիան, ըստ համաձայնագրի, Ադրբեջանի անվտանգության երաշխավորը կլինի Իրանի, Ռուսաստանի, Վրաստանի, Հայաստանի, Թուրքմենստանի և Ղազախստանի հարձակման դեպքում: Պոտենցիալ «թշնամիների» շարքը, ընդ որում, բավական երկար է. ներառված են ոչ միայն Հայաստանը, Վրաստանը, Ռուսաստանը, Սիրիան, Իրաքը, այլև հյուսիսային Աֆրիկայի պետությունները և եվրոպական պետությունները, որոնք Թուրքիայի դեմ ագրեսիայի համար նավատորմ ունեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում