ԱՄՆ–ն առաջին անգամ ընդունել է, որ էական պատասխանատվություն է կրում ՆԱՏՕ-ի հարձակման համար, որի հետևանքով Պակիստանի 24 զինվոր էր մահացել: Հիշեցնենք, որ հարձակումը տեղի էր ունեցել նոյեմբերի 26-ին:
Ըստ ամերիկյան հետազոտությունների արդյունքների՝ զինվորները մահացել էին, երբ ամերիկացի և աֆղան հրամանատարները սխալմամբ որոշել էին, որ Պակիստանի սահմանի վրա ոչ մի զինվոր չկա և հրամայել էին իրականացնել հարձակումը:
Այսօր Պենտագոնը հայտարարել է, որ հարձակումը հանդիսացել է ինքնապաշտպանության միջոց, քանի որ ամերիկացի և աֆղան զինվորների վրա սկսել են կրակել մի քանի տեղից, և ԱՄՆ հրամանատարներից մեկի սխալ կողմնորոշման պատճառով նրանք հարձակումն իրականացրել են Պակիստանի սահմանի վրա: Արդյունքում մինչև հարձակման ավարտը ոչ մեկը չի իմացել, որ իրենք կրակում են պակիստանցի զինվորների վրա:
The Telegraphy-ը հայտնում է, որ ՆԱՏՕ-ի զորքերը կարծել են, թե իրենց վրա կրակում են ապստամբները, այդ իսկ պատճառով սկսել են հարձակումը:









































