Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում այսօր ժամը 12-ին հետաձգվեց քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանի և Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստների դատավարությունը: Այս մասին«Առաջին լրատվական»-ին տեղեկացրեց ՀԱԿ ակտիվիստների փաստաբան Ստեփան Ոսկանյանը: Նա նշեց, որ այն հետաձգվել է իր դատարան չներկայանալու պատճառով:
Տեղեկացնենք, որ Տիգրան Առաքելյանը մեղադրվում է իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու և խուլիգանության մեջ, ինչի համար նախատեսված առավելագույն պատիժը մինչև 5 տարվա ազատազրկումն է:
Հիշեցնենք, որ օգոստոսի 9-ին Երևանի Կարապի լճի մերձակայքում միջադեպ էր տեղի ունեցել ՀՀ ոստիկանության աշխատակիցների և ՀԱԿ ակտիվիստների միջև: Արդյունքում ՀԱԿ ընդդիմադիր ակտիվիստ Տիգրան Առաքելյանը մինչ այսօր անազատության մեջ է:








































