27-ամյա Մաքսի Բյանկուչին, ով հանդիսանում կատալոնական «Բարսելոնա»-ի հանրահայտ ֆուտբոլիստ Լեոնել Մեսիի զարմիկը, Պարագվայի առաջնության 22-րդ տուրում աչքի ընկավ հեղինակած գեղեցիկ գնդակով: Բյանկուչիի «Օլիմպիա»-ն այդ խաղում 2:1 հաշվով հաղթանակ տարավ «Ռուբիո Նյու»-ի նկատմամբ` դառնալով առաջատար:



































