Դեկտեմբերի 21-ին` ժամը 07.40-ի սահմաններում, Երևան-Իջևան-Նոյեմբերյան ճանապարհի 132-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-21013» և «Մերսեդես Ց 180» մակնիշի ավտոմեքենաները:
«Առաջին լրատվական»-ը ոստիկանությունից տեղեկանում է, որ «ՎԱԶ-21013»-ի վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:








































