BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ ֆրանսիացի խորհրդարանականները ձեռնամուխ են եղել Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի դիտարկմանը։
Օրինագիծը քրեական պատասխանատվություն է ենթադրում բոլոր նրանց համար, ովքեր հերքում են, որ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրությունում հարյուր հազարավոր հայերի զանգվածային բնաջնջումը ցեղասպան ակտ էր։
Օրինագծով նախատեսվում է այդ օրենքը խախտողներին պատժել մինչև 1 տարի ազատազրկմամբ և 45,000 եվրո տուգանքով։
Ֆրանսիայի Ազգային ժողովում ընթացող քննարկմանը կարող էք հետևել ուղիղ հեռարձակմամբ: