Հյուսիսային Կորեան հայտնում է, որ առաջնորդ Կիմ Չեն Իրի մահվանից ընդամենը րոպեներ առաջ հզոր ձննամրրիկը կանգ է առել և երկինքը սկսել է վառվել կարմիր գույնով: Պետական լրատվամիջոցը նաև հայտնում է Չոն լճի վրա սառույցը ջարդվել է մեծ դղրդյունով:
Ինչպես արդեն հաղորդել էինք Կիմը մահացել էր շաբաթ օրը` 69 տարեկան հասակում: Նրա մահվան մասին, սակայն հայտարարվել էր միայն երկու օր հետո:
Associated Press-ը գրում է, որ նման լեգենդներ պատմում են նաև Կիմ Չեն Իրի ծննդյան մասին: Ասում են` նրա ծննդյան ժամանակ երկնքում երկու ծիածան է հայտնվել:











































