Գիտնականների նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ երեխաներին կրծքով կերակրելն օգնում է նվազեցնել հետագա կյանքում նրանց շաքարախտով հիվանդանալու կամ գիրանալու վտանգը:
Նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ կրծքով կերակրված երեխաները զարգացման այլ փուլեր են անցնում, քան կրծքով չկերակրված երեխաները: Եվ ինչպես պարզվել է, մայրական կաթը ունենում է շատ դրական ազդեցություն երեխաների հետագա առողջության համար:
Ըստ Mail Online-ի՝ հետազոտության արդյունքում պարզվել է, որ կրծքի կաթը նվազեցնում է օրգանիզմում IGF-1 հորմոնի և արյան մեջ ինսուլինի չափը և պահպանում է այդ ցածր մակարդակն անգամ հետագա կյանքում, երբ երեխան արդեն սկսում է սովորական սնունդ օգտագործել:
Հետազոտություններն արվել են Կոպենհագենի համալսարանում:






































