Անգլիայի Պրեմիեր Լիգայի 17-րդ տուրի շրջանակներում տեղի ունեցան 2 հանդիպումներ:
«Բլեքբեռն»-ը սեփական հարկի տակ 1:2 հաշվով զիջեց «Բոլթոն»-ին: Օուեն Քոյլի սաների համար, որոնք գտնվում են 19-րդ տեղում, այս հաղթանակը շատ կարևոր էր: «Բոլթոն»-ը վաստակեց 12 միավոր և 2 միավորով առաջ անցավ ետնապահ «Բլեքբեռն»-ից:
«Վուլվերհեմփթոն» – «Նորվիչ» խաղում գրանցվեց ոչ-ոքի` 2:2: Պրեմիեր Լիգայի նորեկը, միավորների իր պաշարին ավելացնելով ևս մեկը, 21 միավորով գտնվում է մրցաշարային աղյուսակի 9-րդ հորիզոնականում, իսկ «Վուլվերհեմփթոնը 15 միավորով 16-րդն է:
«Բլեքբեռն» – «Բոլթոն»` 1:2
0:1 Դեյվիս (5’), 0:2 Ռեո Կոկկեր (30’), 1:2 Յակուբու Այգբենի (67’)
«Վուլվերհեմփթոն» – «Նորվիչ»` 2:2
0:1 Սուրման (12’), 1;1 Էբընս Բլեյք (38’), 1:2 Ջեքսոն (76’), 2:2 Զուբար (82’)