ՖԻՖԱ-ն ուսումնասիրում է 2014 թվականին Բրազիլիայում կայանալիք Աշխարհի առաջնության ժամանակ երկրում սոցիալական դրության բարելավման նպատակով կառավարության ներկայացրած նախագիծը:
Բրազիլիայի կռավարությունը ՖԻՖԱ-ին առաջարկել է այն անձանց, ովքեր ինքնակամ կհանձնեն իրենց մոտ եղած զենքը, տրամադրել Մունդիալի տոմս կամ դրանց ձեռքբերման համար կատարել զգալի զեղչեր: Բացի այդ, որպես խրախուսանք նրանց կարող է տրվել Մունդիալին մասնակցող թիմերի մարզաշապիկներ:






































