«Մանչեսթեր Յունայթեդ»-ի ղեկավարությունը պատրաստ է «Բենֆիկա»-ի արգենտինացի կիսապաշտպան Նիկոլաս Գայտանի տրանսֆերի դիմաց պորտուգալական ակումբին առաջարկել է 35 մլն եվրո: Եվս 5 մլն եվրո պորտուգալական ակումբը կարող է ստանալ ֆուտբոլիստի` «կարմիր սատանաներ»-ի կազմում ունեցած հաջող ելույթներից, ինչպես նաև Ալեքս Ֆերգյուսոնի թիմի ունեցած հաջողություններից հետո:
Պորտուգալական մամուլը տեղեկացնում է, որ այդ տրանսֆերը կկայանա 2012 թվականի հունիսին, սակայն Գայտանի ծառայություններվ հետաքրքրվում են նաև Մադրիդի «Ռեալ»-ը և Միլանի «Ինտեր»-ը, որը կարող է արագացնել արգենտինացու` Պրեմիեր Լիգայի գործող չեմպիոնի կազմ տեղափոխությունը: