Մեծ Բրիտանիայի Ազգային արխիվի պանակներից մեկում հայտնաբերվել է կնքված փաթեթ հերոինով:
Ինչպես հաղորդում է BBC-ն, թմրանյութը հայտնաբերել է արխիվի աշխատակիցներից մեկը Կահիրեում Բրիտանական հյուպատոսարանի փաստաթղթերի պանակում, որը թվագրվում է 1928 թ.:
Փորձաքննությունը ցույց է տվել, որ հայտնաբերված կեղտոտ սպիտակ փոշին հերոին է:
«Ժամանակ առ ժամանակ 11 մլն գրառում պարունակող մեր հսկայական հավաքածուում անսպսելի հայտնաբերվում են տարօրինակ, նույնիսկ արժեքավոր բաներ: Այնուամենայնիվ այս տիպի բաներ շատ հազվադեպ են հայտնաբերվում»,- հայտնել է Ազգային արխիվի օպերատիվ տնօրեն Ջեֆ Ջեյմսը:
Ազգային արխիվում արդեն ավելի քան 1000 տարի պահվում են Մեծ Բրիտանիայի պետական փաստաթղթերը:










































