Դեկտեմբերի 19-ին ֆրանսիական С-160 մարտական ինքնաթիռը խախտել է թուրքիայի օդային սահմանը:
Regnum.ru-ն գրում է, որ ֆրանսիական մարտական ինքնաթիռը թուրքական օդային տարածք է ներխուժել Էգեյան ծովի հատվածում և այնտեղ մնացել է 3 րոպե:
Փաստեր այն մասին, որ ֆրանսիական մարտական ինքնաթիռը միտումնավոր է ներխուժել երկրի օդային տարածք, դեռևս չկան:
Հիշեցնենք, որ թուրք-ֆրանսիական հարաբերությունները վերջերս սրվել են՝ կապված այն բանի հետ, որ դեկտեմբերի 22-ին Ֆրանսիայի Ազգային ժողովում քվեարկվելու է Օսմանյան Թուրքիայում 1915 թվականի Հայոց ցեղասպանության մերժումը քրեորեն պատժելու մասին օրինագիծը: