Իսահակ Նյուտոնի գիտական աշխատությունների հավաքածուն առաջինը հասանելի կլինի ընթերցողներին՝ Քեմբրիջի համալսարանի նոր էլեկտրոնային գրադարանում:
Այս ծրագրի նպատակն աշխարհի համար էլեկտրոնային գրադարան ստեղծելն է, և Նյուտոնի հավաքածուից հետո համալսարանը գրադարնում կավելացնի նաև Չարլզ Դարվինի աշխատությունները:
Կայքում սկզբնապես հասանելի կլինեն 4000 էջ միայն Նյուտոնի աշխատություններից: Հետագա մի քանի ամիսների ընթացքում նոր նյութեր կավելացվեն, մինչ կայքը հասանելի կլինի աշխարհի բոլոր ընթերցողների համար:
Նյուտոնի աշխատությունների էլեկտրոնային դարձնելը հնարավոր է եղել Polonsky հիմնադրամի` համալսարանին 2009 թվականին տված նվիրատվության շնորհիվ:
Fox News-ը հայտնում է, որ էլեկտրոնային գրադարանի ծրագրի իրականացումը սկսվել է 2010 թվականին, իսկ Նյուտոնի աշխատությունների էլեկտրոնային տարբերակները ստացվել են 2011 թվականի ամառվա ընթացքում: