Արդեն տեղեկացրել էինք, որ Դոնեցկի «Շախտյոր»-ի պաշտոնական կայքն իր ընթերցողների շրջանակում կազմակերպել էր հարցում` որոշելու ակումբի` 2011 թվականի լավագույն ֆուտբոլիստին:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանը զբաղեցրեց 2-րդ տեղը, ում օգտին քվեարկեց 6636 մարդ (41.46%), իսկ առաջին տեղում հայտնված Ալեքսանդր Ռիբկայի օգտին` 6685 մարդ (41.77%):
1. Ալեքսանդր Ռիբկա – 6685 (41.77%)
2. Հենրիկ Մխիթարյան – 6636 (41.46%)
3. Վիլլիան – 1633 (10.20%)
4. Վյաչեսլավ Շևչուկ – 337 (2.11%)
5. Յարոսլավ Ռակիցկի – 265 (1.66%)





































