News Georgia-ի փոխանցմամբ, Վրաստանի փոխարտգործնախարար Նինո Կալանդաձեն այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանը չի կարող լինել հավատարիմ գործընկեր և միջազգային հարաբերություններում ստանձնել միջնորդի դեր, ինչի մասին վկայում են Ցխինվալի շրջանի վերջին իրադարձությունները.
«Ցխինվալի շրջանի վերջին իրադարձությունները հստակ ցույց են տալիս, թե որչափ հավատարիմ գործընկեր է Ռուսաստանը և որքանով կարելի է նրան միջնորդի ու երաշխավորի դեր հատկացնել միջազգային հարաբերություններում։ Ոչ ոք չի կասկածում, որ Ռուսաստանն օկուպանտ է։
Բացի այդ, այդ զարգացումներն ի ցույց են դնում ռուսական համակարգի կոռումպացվածությունը։ Աբխազիայում ու Ցխինվալի շրջանում տեղի ունեցող զարգացումները վերահսկվում են Ռուսաստանի կողմից»։











































