Այսօր Արարատի մարզում հայտնաբերվել է գազանների կողմից բզկտված 70 -75 տարեկան կնոջ դի:
ՀՀ ոստիկանության տվյալով` դիակի ինքնությունը դեռ չի պարզվել: Դիակը հայտնաբերել է անհայտ քաղաքացին` Մասիս-Չարբախ ավտոճանապարհին:
Դեպքի վայր են մեկնել Մասիսի ոստիկանապետը, Մասիսի ոստիկանության քննչական բաժանմունքի քննիչը, ինչպես նաև դատական բժիշկն ու փորձագետը: