Հոլանդացի մարզիչ Գուս Հիդդինկը Մախաչկալայի «Անժի»-ի հետ պայմանավորվել է 3-ամյա պայմանագրի կնքման շուրջ: 65-ամյա մասնագետը տարեկան կստանա 8 մլն եվրո:
Ռուսական մամուլը տեղեկացնում է, որ պայմանագրի կնքման մասին պաշտոնապես կհաղորդվի մոտ օրերս, երբ Հիդդինկը կվերադառնա Աֆրիկայից, որտեղ անցկացնում է իր արձակուրդը: Ամենայն հավանականությամբ պայմանագիրը պաշտոնապես կստորագրվի հաջորդ շաբաթ կամ հունվարի առաջին կեսին, երբ «Անժի»-ն ԱՄԷ-ում կանցկացնի ուսումնամարզական հավաք:
Հիշեցնենք, որ Հիդդինկի վերջին աշխատավայրը եղել է Թուրքիան, որտեղ մասնագետը չկարողացավ տեղի հավաքականին դուրս բերել «Եվրո-2012»:







































