Նյու Յորքի բնակիչները պաշտոնապես թույլտվություն են ստացել ամբողջ նահանգի տարածքում հուղարկավորվել իրենց ընտանի կենդանիների կողքին:
Ինչպես հաղորդում է New York Post-ը, համապատասխան որոշումը ընդունվել է գերեզմանատների հարցերով զբաղվող հանձնաժողովի կողմից:
Ընտանի կենդանիների գերեզմանատանը մարդկանց հնարավոր հուղարկավորության հարցի քննարկման անհրաժեշտությունը առաջացել էր մի քանի ամիս առաջ: Այդ ժամանակ Նյու Յորքի բնակչուհի Բրոնքս Ռոնա Լևայը դիմել է իշխանություններին` խնդրելով թույլ տալ գերեզմանում տեղ «պատվիրել» իր մահացած կենդանու կողքին:
Լևայի խնդրանքը չի բավարարվել, չնայած գերեզմանատան ղեկավարությունը չի առարկել կենդանիների կողքին իրենց տերերի հուղարկավորության հնարավորությանը:
Այժմ գերեզմանատան հարցերով զբաղվող հանձնաժողովը վերանայել է իր նախկին որոշումը և համաձայնություն է տվել կազմակերպել մարդկանց հուղարկավորությունը ընտանի կենդանիների կողքին: Ընդ որում, գերատեսչությունը ընդգծել է, որ ընտանի կենդանիների գերեզմանատունը չպետք է գովազդի նման ծառայությունը:
Ռոնա Լևայը հայտարարել է, որ բավարարված էր հանձնաժողովի որոշումից և այժմ կարող է հանգիստ լինել իր հետմահու ապագայի համար: «Այնպիսի զգացողություն է՝ կարծես թե ինձ ժամանակից շուտ հանձնել են Սուրբ Ծննդյան նվեր»,- ասել է կինը:







































