Մադրիդի «Ռեալ»-ը մեկ օրացույցային տրավա ընթացքում խփած գոլերի քանակով նոր ռեկորդ սահմանեց: 2011 թվականի ընթացքում «արքայական ակումբ»-ի ֆուտբոլիստներն իրենց հակառակորդների դարպասը գրավել են 119 անգամ: Նախորդ ռեկորդը պատկանում էր «Բարսելոնա»-ին, որի ֆուտբոլիստներն աչքի էին ընկել 113 անգամ:
Ժոզե Մոուրինյոյի սաները դեռ կարող են բարելավել այդ ցուցանիշը, քանի որ 2011 թվականի ընթացքում «Ռեալ»-ը դեռ պետք է Իսպանիայի գավաթի խաղարկության շրջանակներում պատասխան խաղն անցկացնի «Պոնֆերրադինա»-ի հետ:








































