Հաջորդ տարի Հայաստանը միջազգային կառուցներից ակնկալում է ընդամենը 18 մլն եվրո դրամաշնորհ: Այն կհատկացնի Եվրամիությունը՝ 3 նախագծերի իրագործման շրջանակներում:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը «Առաջին լրատվական»-ին հայտնեց, որ ընդհանուր առմամբ Հայաստանը ԵՄ-ից ստանում է նույնչափ դրամաշնորհներ, որքան և մեր հարևան 2 երկրները:
«Մենք և տարածաշրջանի երկրները, որոնք նույն ծրագրերի մեջ են ԵՄ հետ՝ «Արևելյան գործընկերության» ծրագիրը, Հարևանության ծրագիրը, դրամաշնորհային հատկացումների համամասնությունները մոտավորապես նույնն են»,- ասաց Տ. Դավթյանը՝ պարզաբանելով, որ այդ դրամաշնորհները տրամադրում են երկրներին համամասնություններով՝ բնակչության քանակ, տնտեսության քանակ և այլն:











































