Ֆրանսիայի մեծությամբ չորրոդ օդանավակայանը արդեն երկրորդ օրն է, ինչ անվտանգության աշխատակիցների գործադուլի պատճառով չվերթները չեղյալ է հայտարարում:
Ինչպես հայտնում է France-Presse գործակալությունը, Լիոնի Սենտ-Էքզյուպերիի անվան օդանավակայանի ղեկավարության տվյալներով, գործադուլին մասնակցում են օդանավակայանի անվտանգության համակարգի բոլոր աշխատակիցները:
Կորպորացիայի անվտանգության կազմակերպության արհմիությունները կոչ են արել աշխատակիցներին գործադուլ հայտարարել դպրոցական արձակուրդների սկզբին: Արհմիության անդամները պահանջում են բարձրացնել աշխատավարձերը և բարելավել աշխատանքի պայմանները:
Ֆրանսիական այլ օդանավակայանների ղեկավարությունը ուևորներին զգուշացնում է ավիաչվերթների լուրջ փոփոխությունների մասին:
Օդանավակայանների կայքերը ուղևորներին կոչ են անում նախքան օդանավակայան մեկնելը թռիչքի ժամը ճշտել:








































