Ռուսական Интерфакс գործակալության փոխանցմամբ՝ այսօր Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում կանխվել է ռադիոակտիվ նյութերի մաքսանենգության փորձը։ Խոսքը «Մոսկվա-Թեհրան» չվերթի մասին է, երբ «Յանտար» ռադիացիոն վերահսկման ստացիոնար համակարգը ուղևորներից մեկի բեռում հայտնաբերել է արդյունաբերական արտադրության 18 մետաղական գործիք։
Դրանց ռադիացիոն հետազոտությունը ցույց է տվել, որ դրանցում ռադիացիայի աստիճանը 20 անգամ գերազանցում է բնական ֆոնը։ Փորձաքննությունը ցույց է տվել, որ հատնաբերվածը «Նատրիում-22» ռադիոակտիվ իզոտոպ է, որը կարելի է ստանալ միայն միջուկային ռեակտորի աշխատանքի արդյունքում։










































