Friday, 12 06 2026
20:30
Թրամփը հերքել է Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ իրանական լրատվամիջոցների հրապարակումները
Կիևյան կամուրջը հունիսի 17-ից միչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ կլինի
Առաջընթաց և բարգավաճում․ ԱՄԷ նախագահը շնորհավորել է Փաշինյանին
ՀՌՀ-ն վարչական տույժեր է կիրառել «5-րդ ալիք»-ի և «Հ2»-ի նկատմամբ
19:50
Իսրայելը ԱՄՆ-ի ենթական չէ, այլ դաշնակիցն է
Ի՞նչ եղանակ է սպավում առաջիկայում
19:30
Թրամփը Իրանի գործողությունները ողորմելի է որակել
Փրկարարներն ու ոստիկանները օգնություն են ցուցաբերել կամրջի փլուզման հետևանքով արգելափակված քաղաքացիներին
19:10
Կանադան կխորացնի հարաբերությունները Թուրքիայի հետ
Ավտոմոբիլիստներին գնդակահարելու հումորը անհաջող է․ քաղաքապետի խոսնակ
18:50
Facebook-ում և Messenger-ում տեղի է ունեցել գլոբալ խափանում
Ուզբեկստանի նախագահի ուղերձը՝ «Քաղաքացիական պայմանագրի» հաղթանակի առթիվ
18:30
Մեծ Բրիտանիան, Ավստրալիան և Կանադան խաղաղության հիմնադրամ են ստեղծում իսրայելապաղեստինյան հակամարտության կարգավորման համար
Բրյուսելում քննարկվել են ՀՀ-ԵՄ և ՆԱՏՕ-ի հետ պաշտպանական համագործակցության հարցեր
Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանին թույլ չի տա  միջուկային զենք ունենալ, քանի դեռ  վարչապետ է
Իրանը և ԱՄՆ «մոտ են փոխըմբռնման հուշագրի ստորագրմանը»
17:50
Դեմբելեն պաշտպանել և աջակցել է Մբապեին
ՏԿԵ նախարարն այցելել է Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Չարենցավանի հատված, որտեղ կայծակի հարվածից կամուրջ էր փլուզվել
17:30
ՆԱՏՕ-ն մտադիր է 2027 թվականին սկսել Կոսովոյում իր ուժերի կրճատումը
Առաջիկա ժամերին Գյումրիում և Ապարանում հորդառատ անձրև է սպասվում
17:10
Եվրահանձնաժողովը 540 միլիոն եվրո կհատկացնի ֆերմերներին՝ պարարտանյութերի գների աճի պատճառով
Ընտրակաշառքի գործերով 3 թեկնածու փախուստի մեջ է. Ալեքսանյան
Իսրայելը հայտարարել է մեկ շաբաթում Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 310 թիրախի հարվածելու մասին
Բնապահպանական հորդոր․ կենդանական տեսակների բացթողումը միայն օրենքով սահմանված կարգով
16:30
Հնդկաստանի ԱԳՆ-ն կանչել է Նյու Դելիում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարին առևտրային նավերին հարվածների առնչությամբ
ՀՀ պատվիրակությունը խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել ԵԱՀԿ Մշտական խորհրդի 1568-րդ նիստում
16:10
Լեհաստանի սպառազինությունը համալրվել է F-35 կործանիչներով
Երկրաշարժ՝ Հայաստանում
Երկրաշարժ՝ Ադրբեջանում
Ձերբակալվել է ԵՊՀ-ի դասախոս՝ իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի համար

Կաթի շուկայում խաբեբաներն են «Աշտարակ կաթ»-ը, «Անի կաթ»-ը, «Դուստր Մարիաննա»-ն. Սահմանվեց առավելագույն պատժաչափ

Այսօր ՏՄՊՊՀ նիստում ներկայացվեցին կաթնամթերքի շուկայի ուսումնասիրության արդյունքները:

Հանձնաժողովի կողմից կաթնամթերք արտադրող ընկերությունների գործունեության ուսումնասիրության ընթացքում բացահայտվել են աննախադեպ չարաշահումներ` արտադրության և իրացման ծավալներով խոշոր 3 ընկերությունների մոտ: Դրանք են «Աշտարակ կաթը», «Դուստր Մարիաննան» և «Անի կաթը»: «Աշտարակ կաթ» և «Դուստր Մարիաննա» ընկերությունները զբաղեցնում են շուկայի մոտ 80 %-ը և Հանձնաժողովի կողմից ճանաչվել են գերիշխող դիրք ունեցող:

Օրինախախտների հանդեպ կիրառվեց օրենքով նախատեսված առավելագույն պատժաչափ: Հանձնաժողովը ապացուցված է համարում, որ կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող 3 խոշոր ընկերություններ դրսևորել են անբարեխիղճ մրցակցություն: Հաշվի առնելով, որ այս ընկերությունները նախկինում մեկ անգամ արդեն հայտնվել են Հանձնաժողովի դաշտում և զգուշացվել էին ձեռնպահ մնալ օրենսդրության խախտումներից, այս անգամ նրանց նկատմամբ կիրառվեց օրենքով նախատեսված առավելագույն պատժաչափ` նախորդ տարվա հասույթի 1 տոկոսի չափով: Ըստ այդմ «Աշտարակ կաթ» ընկերությունը տուգանվեց 50 մլն դրամի չափով, «Անի կաթը»` 5 մլն, իսկ «Դուստր Մարիաննա» ընկերության տուգանքի չափը կկազմի 20 մլն դրամ:

Կաթնամթերք արտադրող ընկերությունների մաքսային փաստաթղթերի ուսումնասիրության ժամանակ Հանձնաժողովը հայտնաբերեց, որ վերոնշյալ ընկերությունները ներմուծում են մեծ քանակությամբ բուսական, հիմնականում` կոկոսի յուղ: Փաստաթղթերով և լաբորատոր փորձաքննությամբ հիմնավորվեց, որ ներկրված յուղը օգտագործվում է կաթնամթերքի արտադրության մեջ:

ՀՀ կառավարության որոշմամբ, կաթնամթերքի մի շարք տեսակների արտադրության ժամանակ արգելվում է բուսական յուղի օգտագործումը (2006թ.-ի դեկտեմբերի 21-ի ՀՀ կառավարության 1925-Ն որոշում): Տեղեկացնենք, որ մասնագիտական գնահատականներով նման բուսական յուղերի օգտագործումը արգելվում է, քանի որ այն որոշակի բացասական ազդեցություն է ունենում օրգանիզմի վրա:

Նման վարքագծի շնորհիվ` օրինախախտները ստացել են մրցակցային լուրջ առավելություններ ` ընդլայնելով իրենց բիզնեսը` ի հաշիվ փոքր և միջին տնտեսվարողների

ՏՄՊՊՀ-ի հաշվարկները ցույց են տալիս, որ կոկոսի յուղի օգտագործումը կաթնամթերք արտադրող ընկերություների համար խիստ շահավետ է, քանի որ դրա յուղայնությունը շատ ավելի բարձր է, քան կարագինը, բացի այդ այն կարագից մի քանի անգամ էժան է: Պարզվել է նաև, որ նշված 3 ընկերություններն իրենց արտադրության մեջ օգտագործում են մեծ քանակով կաթի փոշի և կոկոսի յուղի միջոցով բարձր յուղայնության կաթնամթերք արտադրելով` լրջագույն առավելություն են ստանում մյուս տնտեսվարողների համեմատ: Ճիշտ է, կաթի փոշու օգտագործումը չի արգելվում, սակայն, արտադրողները պետք է համապատասխան մակնշում կատարեն, ինչը հիմնականում բացակայում է:

Այսպիսով, կաթնամթեք արտադրող ընկերություները, դրսևորելով անբարեխիղճ մրցակցություն, խաբում են սպառողներին` հավելյալ շահույթներ կորզելով նրանցից: Բացի այդ, նման վարքագծով մրցակցային լուրջ առավելություն են ստանում բարեխիղճ տնտեսվարողների նկատմամբ և հնարավորություն են ստանում ընդլայնել իրենց դիրքերը շուկայում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում