Երեկ «Հարսնաքար»-ում կայացած Հայաստանի ֆուտբոլի հավաքականի մեծարման երեկոյի ժամանակ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը ճանաչվեց 2011 թվականի լավագույն մարզիչ:
Հիշեցնենք, որ բացի լավագույն մարզչից հայտնի դարձավ նաև 2011 թվականի լավագույն ֆուտբոլիստի անունը: Հենրիկ Մխիթարյանը, ով 2010 թվականին հասել էր նմանատիպ հաջողության, երկրորդ անգամ անընդմեջ ճանաչվեց լագույնը:











































