Ճապոնիայում ընթացող ֆուտբոլի Աշխարհի ակումբային առաջնության «Բարսելոնա» – «Ալ Սադդի» խաղի ժամանակ Դավիդ Վիլյան ստացավ ձախ ոտքի մեծ ոլոքի կոտրվածք, որի հետևանքով բաց կթողնի 6-8 ամիս: Այսպիսով, հարցականի տակ է նաև հարձակվողի` «Եվրո-2012»-ին մասնակցությունը:










































