Երկու տարիների ընթացքում առաջին անգամ Սանդրա Բալոքը կնկարահանվի Extremely Loud and Incredibly Close նոր ֆիլմում: Սակայն նրա երկրպագուները չեն կարող հետևել դերասանուհու խաղին ֆիլմի ողջ ընթացքում:
Այսօր TODAY-ին տված հարցազրույցի ժամանակ Բալոքն ասել է, որ ֆիլմում ինքը կխաղա ընդամնեը 24 րոպե: Այն հարցին, թե ինչու է նրա նման բարձրակարգ դերասանուհին համաձայնել խաղալ մի ֆիլմում, որտեղ նա գլխավոր դերում չէ, Բալոքն ասել է. «Արդեն շատ են եղել այնպիսի պահեր իմ կյանքում, երբ գլխավոր դերեր եմ ունեցել՝ մեծ ֆիլմերում, հնարավոր է, որ դեռ էլի կունենամ այդպիսի պահեր, բայց նման անձնակզմի հետ և նման ֆիլմի համար աշխատելու հնարավորություն, չգիտեմ արդյո՞ք բախտ կվիճակվի կրկին ունենալ, թե՝ ոչ: Այդ իսկ պատճառով նման ֆիլմին «ոչ» ասել հնարավոր չէ»:
MSN.com-ը գրում է, որ Extremely Loud and Incredibly Close ֆիլմը պատմում է երիտասարդ տղայի մասին, ով փորձում է պատասխաններ գտնել 2001 թվականի սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ում տեղի ունեցած ահաբեկչական դեպքերի ժամանակ իր հոր մահվանից հետո: Հասկանալի է, որ ֆիլմի բովանդակությունը ծանր է, և Բալոքը զգուշացրել է ֆիլմը դիտողներին պատրաստ լինել ծանր հոգեկան ապրումների:
Visit msnbc.com for breaking news, world news, and news about the economy








































