«Հրապարակ»-ը գրում է, որ Լոռու մարզի Էլցանցի պատասխանատուները մի հետաքրքիր նորամուծությամբ են հանդես եկել:
«էլցանցի տեսուչները հոսանքի պարտքերի դիմաց համաձայնում են գյուղացիներից բնամթերային մուծումներ ընդունել: Ասենք՝ ձու, հավ. բուոդ: Անշուշտ, դժվար է հոսանքի ու բնամթերքի էկվիվալենտը ճիշտ որոշելը, սակայն Էլեկտրիկները փոխշահավետ հաշվարկներ են անում:
Չնայած խեղճ գյուղացիները չհամաձայնելու դեպքում այլընտրանք չունեն: Այլընտրանքը հոսանքից զրկվելն Է: Մենք տեղեկացանք, որ, ասենք, մեկ ձուն հաշվում են երկու կիլովատ և գյուղացիների պարտքը փակված համարում: Այս սկզբունքն Էլցանցը կիրառում է Հաղպատի, Ախթալայի, Օձունի բնակչության վրա»:








































