Սերբ թենիսիտ Նովակ Ջոկովիչի և բրիտանացի Էնդի Մարրեյի միջև Հռոմի մրցաշարի կիսաեզրափակչում կայացած հանդիպունը ATP-ի կողմից կարող է ճանաչվել 2011 թվականի լավագույնը: Հիշեցնենք, որ Նովակն այդ մրցավեճում 6:1, 3:6, 7:6 հաշվով հաղթանակ տարավ:
2011 թվականի լավագույն հանդիպման կոչմանը հավակնում են հետևյալները`
1. Նովակ Ջոկովիչ – Էնդի Մարրեյ` 6:1, 3:6, 7:6 – Հռոմ, կիսաեզրափակիչ
2. Նովակ Ջոկովիչ – Ռաֆայել Նադալ` 4:6, 6:3, 7:6 – Մայամի, եզրափակիչ
3. Տոմաշ Բերդիխ – Յանկո Տիպսարևիչ` 2:6, 6:3, 7:6 – Լոնդոն, խմբային մրցաշար
4. Էնդի Ռոդդիկ – Միլոշ Ռաոնիչ` 7:6, 6:7, 7:5 – Մեմֆիս, եզրափակիչ
5. Ռիշար Գասկե – Ռոջեր Ֆեդերեր` 4:6, 7:6, 7:6 – Հռոմ, երրորդ շրջան










































