Բելգիացին, ով կրակ էր բացել Լյեժ քաղաքի բնակիչների վրա, ինքնասպանություն է գործել` չթողնելով մահից առաջ ոչ մի գրություն: Արյունալի ողբերգությունը տեղի է ունեցել երեքշաբթի օրը:
«Բժշկական փորձագետը հաստատել է, որ Նորդին Ամրանին ինքնասպանություն է գործել` կրակելով գլխին: Նա մահից առաջ չի թողել ոչ մի գրություն, որը կարող էր բացատրել նրա արարքը»,-հայտնել է Լյեժի դատախազ Դանիել Ռեյնդերսը: Այս մասին հաղորդում է Интерфакс-ը:
Հիշեցնենք, որ 33-ամյա Ամրանին մի քանի նռնակ է շպրտել քաղաքի կենտրոնում, այնուհետև սկսել է կրակել անցորդների վրա: Հարձակման զոհ են դարձել հինգ մարդ:











































