Հանրապետությունում եղանակը կպայմանավորվի թույլ արտահայտված ցածր ճնշման դաշտով:
Դեկտեմբերի 14-ին օրվա երկրորդ կեսին առանձին վայրերում հնարավոր է թույլ ձյուն, սակայն էական տեղումներ չեն սպասվում:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ առանձին վայրերում հնարավոր է քամու ուժգնացում, բուք և ցածր տեսանելիություն: Օդի ջերմաստիճանն անփոփոխ կլինի, Արարատյան դաշտավայրում մառախուղը կպահպանվի: Հնարավոր է նաև մերկասառույց ավտոճանապարհներին:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը նախարարությունը հորդորում է բոլոր վարորդներին Վերին Լարսի ուղղությամբ տեղաշարժվել միայն ճանապարհների վիճակի մասին պաշտոնական տեղեկություն ստանալուց հետո:











































