Monday, 13 05 2024
Քաղաքական աղճատվածության անընդհատ պտտվող բումերանգը
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»

Նախագահ Սարգսյանի նոր ռազմավարությունը Թուրքիայից հայկական պահանջատիրության հարցում

Նախագահ Սարգսյանը Ֆրանսիայի Մարսել քաղաքում հանդես եկավ կարևոր ելույթով, որի ընթացքում նա ներկայացրեց Թուրքիայից Հայաստանի պահանջների բավարարման մի նոր ռազմավարություն։ Մինչ այժմ, ՀՀ կառավարությունը պահանջում էր զուտ Հայոց ցեղասպանության ճանաչումը։

Առաջին անգամն էր, որ նախագահը խոսեց Հայաստանի՝ «արդարության» պահանջի մասին։ Վստահ լինելու համար, որ իր պատգամը լսելի և հասկանալի է, նա կրկնեց «արդարություն» բառը երեք անգամ, երեք առանձին նախադասություններում.
-«Հայ ժողովրդի յուրաքանչյուր ներկայացուցիչ, որտեղ էլ նա լինի` Հայաստանում, Արցա¬խում կամ Սփյուռքում, պահանջում է արդարություն»:
– «Մենք այնքան ուժեղ էինք, որ կարողացանք վերապրել Մեծ Եղեռնը, և ոչ պակաս ուժ ունենք, որպեսզի պահանջենք արդարություն»։ Նախագահն օգտագործեց «Հայոց ցեղասպանություն» բառը վեց անգամ իր ելույթի տարբեր մասերում։
– «Դա ոչ թե վրեժի, այլ արդարության ցնծության լուր էր»,– ասաց Նախագահ Սարգսյանը՝ նկարագրելով 1921 թվականին Մարսելի հայերի ցնծությունը, երբ լսեցին Գերմանիայի դատարանի կողմից Թալեաթի սպանողի Սողոմոն Թեհլերյանի արդարացման լուրը։

Զարմանալիորեն, ոչ մի քաղաքական մեկնաբան Հայաստանում, Թուրքիայում կամ այլուր ուշադրություն չդարձրեց նախագահ Սարգսյանի կողմից նշված մոտեցման զգալի փոփոխությանը: Ցեղասպանության զոհերի համար «արդարություն» հայցելն ունի բոլորովին այլ նպատակ, քան ցեղասպանության պարզ ճանաչումը։ Այս համատեքստում «արդարություն» բառը ներառում է մի շարք վնասների փոխհատուցում՝ պահանջելով վերականգնել և վերադարձնել բոլոր կողոպտված գույքը, առգրավված կալվածքները և գրավյալ տարածքները:

Թուրքիայի առաջ ավելի համապարփակ պահանջներ դնելիս, նախագահ Սարգսյանը հայտնեց իր համոզմունքը, որ կգա այն օրը, երբ Թուրքիայի ղեկավարները կընդունեն իրենց նախնիների կողմից իրագործված զանգվածային հանցագործությունների փաստը: «Մենք վստահ ենք, որ Թուրքիան պետք է ապաշխարի: Դա ո՛չ նախապայման է, ո՛չ էլ վրեժխնդրությանը հագուրդ տալու ձգտում: Թուրքիան պետք է առերեսվի իր պատմության հետ: Երբևէ Թուրքիայի ղեկավարությունը կարող է ուժ գտնել և վերարժևորել իր մոտեցումները Հայոց ցեղասպանության հանդեպ։ Մեր դիրքորոշումը չի փոխվել, և այն հստակ է: Մենք պատրաստ ենք Թուրքիայի հետ ունենալ բնականոն հարաբերություններ, ինչպես վայել է հարևան երկրներին: Այդպիսի հարևան երկրներ էին, օրինակ, Լեհաստանը և Գերմանիան, որի կանցլեր Վիլի Բրանդտը, գիտակցելով իր երկրի գործած հանցանքը, ծնկի էր իջել Վարշավայի գետտոյում։ Վաղ թե ուշ իրեն եվրոպական երկիր համարող Թուրքիան կունենա եվրոպական լինելուն հարիր ղեկավարություն, որը գլուխ կխոնարհի Ծիծեռնակաբերդում: Ավելի լավ է` վաղ, բայց դա Թուրքիայի ժողովրդի գործն է: Մենք նրանց ոչինչ չենք պարտադրում. դա իրենք պետք է անեն հանուն թուրք ժողովրդի, ինչպես որ Վիլի Բրանդտը դա արեց հանուն գերմանացիների»:

Թուրքիայի եվրոպական հարցերով նախարար Էգեմեն Բաղըշն հավանաբար չհասկանալով նախագահ Սարգսյանի կողմից «արդարության» պահանջի հեռանկարային հետևանքները՝ զայրացած արձագանքեց ՀՀ նախագահի խոսքերին։ Բաղըշն մեծամտորեն նշեց. «Ոչ մեկը չի կարող ծնկի բերել թուրք ժողովրդին։ Ընդհակառակը, թուրք ժողովուրդը շատ լավ գիտի, ինչպես ծնկի բերել նման անգիտակից հայտարարություններ անողներին»։

Ես լրիվ կողմնակից եմ նախագահ Սարգսյանի՝ Թուրքիայի նկատմամբ պահանջատիրական նոր մոտեցմանը։ Ես իմ հոդվածներում, ելույթներում, հարցազրույցներում և առանձին հանդիպումների ժամանակ բազմիցս կոչ եմ արել Հայաստանի ղեկավարներին, որպեսզի նրանք Թուրքիայից պահանջեն «արդարություն», այլ ոչ թե պարզապես Հայոց ցեղասպանության ճանաչում։ Այս թեմայով իմ հոդվածներից մեկը՝ «Ցեղասպանության ճանաչումը և արդարության պահանջը», անցյալ տարի լույս է տեսել Լոս Անջելեսի «Loyola» իրավաբանական համալսարանի «Միջազգային և համեմատական իրավունքի պարբերաթերթ»-ի մեջ:

Նախընտրելի է, որ Հայաստանը Թուրքիային ներկայացնի իր պահանջները «արդարության» տեսանկյունից՝ խուսափելու համար հզոր և սպառնալից հարևանից պաշտոնապես տարածքային պահանջներ ներկայացնելու վտանգից։ Այնուամենայնիվ, «արդարության պահանջը» ծածկագիր է կամ սղագրություն է Թուրքիայից համապարփակ հայկական պահանջների։ Նույնիսկ Թուրքիայի ժխտողական ղեկավարները չեն համարձակվի վիճարկել «արդարության» համընդհանուր ընդունված հասկացությունը, որն ամրագրված է օրենքի գերակայության, հատկապես, միջազգային իրավունքի հիման վրա։

Թեև Մարսելում նախագահ Սարգսյանի խոսքերը բարձր գովասանքի են արժանի, մնում է տեսնել, թե ինչպես է կյանքի կոչվելու Հայոց ցեղասպանության համար արդարություն պահանջելու այս նոր հայեցակարգը։ Ի՞նչ գործնական քայլեր կձեռնարկի ՀՀ կառավարությունը, մասնավորապես՝ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, Թուրքիայից արդարություն պահանջելու ուղղությամբ։ Արդյո՞ք Հայաստանը կպաշտպանի սփյուռքի հայկական համայնքների կողմից ԱՄՆ և եվրոպական դատարաններում Թուրքիայի դեմ բերված դատավարությունները՝ պահանջելով Ցեղասպանության զոհերի կորուստների փոխհատուցումը կամ արդյո՞ք Հայաստանը կնախաձեռնի իր սեփական դատավարությունը Թուրքիայի Հանրապետության դեմ Համաշխարհային դատարանում։

Հեղինակը Լոս Անջելեսում հրապարակվող California Courier թերթի գլխավոր խմբագիրն է:

Թարգմանիչ` Կարինե Գևորգյան

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում