Դեկտեմբերի 13-ին` ժամը 16.00-ի սահմաններում, Տավուշի մարզի Մովսես գյուղում «ՈւԱԶ-469» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել ճանապարհի բանուկ մասից և 70 մ գլորվելով` ընկել մի կիսակառույց տան տանիքի վրա:
«Առաջին լրատվական»-ը ոստիկանությունից տեղեկանում է, որ վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ մյուս ուղևորը՝ Երևան քաղաքի բնակիչ, 63-ամյա Ռուբեն Թումանյանը, հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է:
Հանգամանքները պարզվում են:










































