1846 թ. այս օրը ցարական կառավարությունը Այսրկովկասը կրկին վարչական բաժանման է ենթարկել: Ստեղծվել են չորս նահանգներ` Թիֆլիսի, Քութայիսի, Շամախու եւ Դերբենդի: Երևանի, Նախիջևանի եւ Ալեքսանդրապոլի գավառները մտել են Թիֆլիսի, իսկ Զանգեզուրն ու Ղարաբաղը` Շամախու նահանգի մեջ:
Այս դեպքում ևս անտեսվել են երկրամասի ազգային առանձնահատկությունները:











































