Sunday, 07 06 2026
237 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ կա ձեռբակալված
ՆԱՍԱ-ում հայտարարել են, որ տվյալներ չկան կործանված ՉԹՕ-ների կամ զոհված այլմոլորակայինների մասին
Բացահայտվել է Շենգավիթում կատարված հանցագործությունը․ կան ձերբակալվածներ
23:10
Վրաստանն ու Չինաստանը կրթության ոլորտում համագործակցության նոր համաձայնագիր կստորագրեն
Հակակոռուպցիոն կոմիտեն կոչ է անում ահազանգել ընտրակաշառքի դեպքերի մասին
Ընտրության ժամանակ մի խումբ անձանց ուղղորդելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների և ստացված ահազանգերի ամփոփում
ՀԷՑ-ը դատի կտա կեղծ տեղեկություններ տարածող լրատվամիջոցներին
Հայտնի է՝ որքան ՀՀ քաղաքացի է մասնակցել ընտրություններին
-
22:28
Ընտրությունների մասնակցության տվյալները՝ ժամը 20:00-ի դրությամբ
«ФСБ-ն դակումենտները չի տվել ու․․․»․ ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքեր՝ «Ուժեղ Հայաստանում»․ՀԿԿ
22:10
Պեկինը ռազմածովային գործողություն է սկսել Թայվանի մոտ
Ավտոսրահներից մինչև հիվանդանոցներ․ նոր սերնդի ռոբոտներ
21:30
Էբոլայի համաճարակը դուրս է գալիս վերահսկողությունից, զոհերի թիվն աճում է. ԱՀԿ
Այս գիշեր ուշագրավ բան ենք տեսնելու. ժողովրդավարությունը՝ գործողության մեջ
Ժամը 20:00-ի դրությամբ ընտրությունների հետ կապված դատարաններ է մուտքագրվել 124 դատական գործ
Հարավային Կովկասը Ռուսաստանի «պերիֆերիա» չլինելու համար կարո՞ղ է ջանքերը համադրել
ՔՊ՝ 24, «Ուժեղ Հայաստան»՝ 6. Կանչ բնակավայրի արդյունքները
20:50
ԵՄ-ն պատրաստվում է Չինաստանի դեմ ավելի կոշտ տնտեսական կուրսի
Ընտրություններ-2026․ ի՞նչ խախտումներ է արձանագրել «Անկախ դիտորդը» ժամը 19։00 դրությամբ
Այս պահին հանրապետության բոլոր ընտրատեղամասերը ապահովված են անխափան էլեկտրամատակարարմամբ. Ռոմանոս Պետրոսյան
Հանցանք՝ «Ուժեղ Հայաստանի» գրասենյակում․ բացահայտվել է 7,5 մլն դրամի չափով ընտրակաշառք տալու սխեմա
20:10
Պակիստանի ՆԳ նախարարը Թեհրանում է
Հայաստանում խորհրդարանական ընտրությունների քվեարկությունն ավարտվեց
Ստամբուլում կկայանա Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարների հանդիպումը
Ռոբերտ Քոչարյանի բնակության հասցեում անձի հաշվառումը որպես ընտրակեղծիքի աղբյուր որակելը պարզ մոլորեցում է. ՄՔԾ-ի պարզաբանումը
Իսրայելը հարված է հասցրել Բեյրութի Դահիա արվարձանին
Համատիրության նախագահը ընտրողների ցուցակով մոտեցել է քվեարկությանը մասնակցած քաղաքացիներին
19:10
Ալբանիայում չեն դադարում բողոքի ակցիաները Թրամփի փեսայի ընկերության դեմ
Սադրանքների աղբյուրը գործակալական ցանցն է. ռուսական ագրեսիայի սցենարը բացսռված չէ

Իշխող քաղաքական ուժերը հենց այնպես իրար դեմ դուրս չեն գա

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Էդգար Վարդանյանը:

– Հայաստանյան ներքաղաքական ոլորտի առաջնային հարցերից է` արդյոք ՀՀԿ-ն կկարողանա՞ ԲՀԿ-ին միասնական ցուցակ պարտադրել: Կա կարծիք, թե ՀՀԿ համար ներկա իրավիճակում առավել ձեռնտու կլինի ԲՀԿ-ին միասնական ցուցակ պարտադրելը, քան թե երկու ճակատով` ընդդիմության և ԲՀԿ-ի դեմ պայքարելը: Ձեր գնահատմամբ, ո՞րն է առավել հավանական՝ ԲՀԿ-ն կգնա միասնակա՞ն, թե՞ առանձին ցուցակով:

– Ես կարծում եմ` երկու տարբերակն էլ հավանական է: Առանձին ցուցակով հանդես գալը դեռևս չի նշանակում ՀՀԿ դեմ դուրս գալ: Կարծում եմ, որ այդ թեզը հնարածին է, և այստեղ գործում է ներկայիս իշխող քաղաքական դասի ինքնափրկության բնազդը: Ներկա իրավիճակում, հաշվի առնելով խաղի այն կանոնները, որոնց հիման վրա գործում է իշխող քաղաքական դասակարգը, մեկը մյուսի դեմ հենց այնպես դուրս գալը մեծ վտանգ է ներկայացնում և կարող է վնասել բոլորին: Կարծում եմ, որ այս պարագայում, եթե արտաքին ճնշում կամ ներքին ուժեղ ընդվզում չլինի, որևէ իշխանական քաղաքական ուժ դուրս չի գա այլ իշխանական քաղաքական ուժի դեմ:

– Այսինքն` կարո՞ղ ենք բացառել ԲՀԿ-ՀԱԿ համագործակցությունը:

– Քիչ հավանական եմ համարում այդ համագործակցությունը, բայց նաև չեմ բացառում, որ որոշ չափով ԲՀԿ-ին ձեռնտու կլիներ ստեղծել ՀԱԿ-ի հետ համագործակցողի կերպար և դրանով դիվիդենտներ հավաքել: Այսինքն` պայմանավորված խաղի շրջանակներում դա հնարավոր է, երբ ի սկզբանե ԲՀԿ-ն զուտ ձայներ հավաքելու և ՀԱԿ ձայները պակասեցնելու ու ընդդիմության գործոնը թուլացնելու առումով փորձեր ներթափանցել ընդդիմադիր դաշտ: Սակայն ես չեմ կարծում, որ էական նշանակություն ունի ընդհանրապես քննարկել այն հարցը, թե ԲՀԿ-ն առանձի՞ն, թե՞ միասնական ցուցակով հանդես կգա, քանզի մեծ տարբերություն չկա: Վերջիվերջո, պետք չէ մոռանալ, որ երբ այս տարի կոալիցիոն հուշագիր ստորագրվեց, չէր ասվում, թե ԱԺ ընտրություններում կոալիցիոն ուժերը պետք է միասնական հանդես գան, այլ ընդամենը ասվում էր, որ նախագահական ընտրություններում պետք է սատարեն գործող նախագահին:
Այնպես որ, այդ առումով էլ ոչինչ չի փոխվել, և ի սկզբանե ԲՀԿ հետ միասնական ցուցակով գնալու պայմանավորվածություն չի էլ եղել, ու չի բացառվել ԲՀԿ առանձին ցուցակով հանդես գալը: Այսինքն` պետք է հստակ իմանալ, որ հենց այնպես, հանգիստ պայմաններում այդ ուժերը միմյանց դեմ դուրս չեն գա, սակայն չի բացառվում, որ կարող են իմիտացիա անել:

– Իսկ եթե, այդուամենայնիվ, ՀՀԿ-ն կարողանա ԲՀԿ-ին միասնական ցուցակ պարտադրել, այդ դեպքում հարց է առաջանում, թե ուր կարող է գնալ ԲՀԿ այդ քայլից հիասթափված ընտրազանգվածը, և ուր կարող է գնալ այս վերջին տարիներին ՀՀԿ խոստումներից «կշտացած» ու երես թեքած ընտրազանգվածը… Արդեն տարբեր քաղաքական գործիչներ տարբեր կարծիքներ են արտահայտել, մասնավորապես` կա կարծիք, թե ԲՀԿ այդ ընտրազանգվածը կմիանա ՀԱԿ-ին: Ձեր կարծիքով` ու՞մ են բաժին հասնելու հիասթափված ընտրազանգվածները:

– Բայց այստեղ նաև հարց է, թե ինչո՞ւ պետք է ԲՀԿ ընտրազանգվածը հիասթափվի ԲՀԿ-ից, եթե ի սկզբանե խնդիր չի դրվել առանձին կամ միասնական հանդես գալու համար: Այսինքն` եթե ԲՀԿ-ն գնա միասնական ցուցակով, դա դեռ չի նշանակում, որ նա նահանջել կամ դրժել է իր խոստումները, քանզի երկու տարբերակն էլ հավասարաչափ քննարկվել ու երկու տարբերակն էլ հավասարաչափ ընդունելի են եղել: Ավելին` ես չեմ կարծում, որ այսօր կայուն ընտրազանգվածներ գոյություն ունեն: Ընտրազանգվածի շարժերը պայմանավորվում են այլ հանգամանքներով: Եթե քաղաքական մթնոլորտի արմատական փոփոխություն գրանցվի, ապա ամեն ինչ հնարավոր է, բայց եթե լուրջ փոփոխություններ չեն գրանցվում, ապա քաղաքական ուժերը ներկուլիսային պայմանավորվածությունների միջոցով որոշում են, թե ով ինչ մասնաբաժին պետք է ունենա և ըստ այդմ էլ աշխատանք են տանում բնակչության հետ, օգտագործում են իրենց լծակները:

– Իսկ այս դեպքում ի՞նչ վիճակում է, ըստ Ձեզ, հայտնվել ՀԱԿ-ը, մանավանդ որ` վերջին հանրահավաքում ՀԱԿ-ը ԲՀԿ-ին կարծես համագործակցության առաջարկ արեց:

– ՀԱԿ-ը ԲՀԿ-ին միավորվելու առաջարկ իրականում չի արել, այլ արվել է քաղաքագիտական վերլուծություն, ավելին՝ ՀԱԿ-ը չի արել այդ առաջարկը, դա արել է Լևոն Տեր-Պետրոսյանը:

– Բայց չէ՞ որ ՀԱԿ ասելով` բոլորը պատկերացնում են հենց Լևոն Տեր-Պետրոսյանին:

– Այդ դեպքում` բա Արամ Սարգսյանը. ինքը դեմ է արտահայտվել այդ համագործակցությանը, ի՞նչ է, նա ՀԱԿ չէ՞:

– Հենց դա է խնդիրը. արդյոք այդ` անգամ քաղաքագիտական վերլուծությունը չի՞ առաջացնի կոնֆլիկտներ թե՛ ՀԱԿ-ի ներսում, թե՛ հիասթափություն ընտրազանգվածի շարքերում:

– Եթե գործը հասնի որոշման կայացմանը, ապա դա իսկապես կարող է լուրջ խնդիրներ առաջացնել, հակասությունները կսրվեն ե՛ւ ՀԱԿ-ի ներսում, ե՛ւ ՀԱԿ-ին համակրող ընդդիմադիր ընտրազանգվածում, ու շատ հնարավոր է, որ այդ խնդրի պատճառով ընտրազանգվածը և քաղաքական ուժերը երկու մասի բաժանվեն: Բայց ես կասկածում եմ, որ հարցը դրան կհասնի. ես տեսնում եմ, որ ԲՀԿ-ն մնում է որպես իշխանական քաղաքական ուժ, և արտաքին ճնշում էլ չկա, որ ԲՀԿ-ն մտածի, որ պետք է փոխել իր մոտեցումները, մյուս կողմից էլ հասարակության ու ընդդիմության կողմից մենք չենք տեսնում լուրջ ճնշում: Ճիշտ է, կա ակտիվություն, բայց դա այն չէ, որ կարողանա քաղաքական մթնոլորտ փոխել:

– Պարոն Վարդանյան, ինչո՞վ կպայմանավորեք ԲՀԿ լռությունը, երբ բոլորը քննարկում են նրա ճակատագիրը:

– Եթե բոլորի ուշադրությունը կենտրոնացած է ԲՀԿ վրա, ապա վերջինիս ակտիվ քայլերը այս կամ այն կերպ հենց նրա դեմ են աշխատելու: Ու թերևս ԲՀԿ-ում հաշվարկել են այդ ամենը և որոշել, որ ավելի լավ է լռել կամ քիչ խոսել, քան ակտիվ արձագանքել այս ամենին: Քաղաքական դաշտում մինչև վերջ հստակություն չկա, և ԲՀԿ-ն էլ երևի իր տակտիկական քայլերը անում է իր զինանոցում և որոշել է իր խաղաքարտերը բացել ընտրություններից առաջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում