ԱՄՆ Ազգային տրանսպորտային անվտանգության ղեկավարությունը խորհուրդ է տվել ամերիկյան բոլոր նահանգների իշխանություններին ավտոմեքենայում բջջային հեռախոսներով խոսելն արգելել: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:
«Այսօր Ազգային տրանսպորտային անվտանգության ղեկավարության անդամները միաձայն քվեարկել են վարորդների կողմից բջջային հեռախոսով խոսելու արգելքին կողմ»,- ասվում է ղեկավարության պաշտոնական կայքում:
Ներկա պահին մեքենա վարելու ժամանակ բջջային հեռախոսների օգտագործման վերաբերյալ տարբեր նահանգներում տարբեր օրենքներ են ընդունվում` սահմանելով տարբեր չափի գումարային տուգանքներ:








































