Այսօր Էլիզաբեթ Թեյլորի հավաքածուի աճուրդի առաջին օրն է։ Աճուրդը տեղի կունենա Նյու Յորքում՝ Christie’s Rockefeller կենտրոնում: Այսօր կվաճառվեն դերասանուհու լեգենդար հավաքածուի ամենաթանկարժեք զարդերը: Ակնկալվում է, որ այսօրվա աճուրդից ստացված հասույթը կկազմի 30 միլիոն դոլար:
Christie’s Americas-ի նախագահ Մարք Փոթերն ասել է, որ սա զարդերի ամենամեծ անհատական հավաքածուն է, որը երբևէ ներկայացվել է մեկ վայրում:
Այս մեկ օրվա ընթացքում աճուրդի կհանվեն դերասանուհու 61 զարդերը, այդ թվում՝ 33.19 կարատ ադամանդով մատանին, որը դերասանուհուն նվիրել էր իր ամուսին Ռիչարդ Բուրթոնը, և որը Թեյլորը կրում էր գրեթե ամեն օր:
Forbes-ը գրում է, որ ամբողջ աճուրդը կտևի 4 օր: Հաջորդ օրերի ընթացքում կվաճառվեն նաև Թեյլորի մի քանի հագուստները, աքսեսուարներ, և ոսկյա այլ իրեր:











































