Շվեյցարացի երեք ճարտարագետներ մեղադրվում են սպառազինությունների արտահանման օրենքը խախտելու մեջ։ Նրանք օգնել են Պակիստանի կողմից ղեկավարվող մաքսանենգությամբ զբաղվող խմբին Լիբիային ատոմական զենքի ծրագիր տրամադրել:
Associated Press-ը գրում է, որ այս մեղադրանքը շվեյցարական իշխանությունների կողմից իրականացվող գրեթե մեկ տասնամյակ տևող հետազոտության արդյունքն է, որը միջազգային հետախուզական ամենահաջող գործողություններից մեկն է: Հետախուզության շնորհիվ հնարավոր է դադարեցվի միջուկային ծրագրի տարածումը:
Բեռնի դաշնային դատախազության գրասենյակի հայտարարության մեջ ասվում է, որ 46-ամյա Ուրս Թիները, նրա 43-ամյա եղբայրը և նրանց 74-ամյա հայրը մեղադրվում են տեխնոլոգիաների և միջուկային ծրագրի մասին տեղեկատվություն տրամադրելու մեջ: Այս խումբը տարբեր երկրների վաճառել է միջուկային ծրագրի համար կարևոր տարբեր սարքավորումներ:
Դատախազները նաև հայտնել են, որ Թիներները կազատազրկվեն առավելագույնը 5 տարի ժամկետով:










































