WBC վարկածով բռնցքամարտի Աշխարհի չեմպիոն Վիտալի Կլիչկոյի հաջորդ հակառակորդը կլինի Դերեկ Չիսորան, ում հետ ուկրաինացին կմենամարտի 2012 թվականի փետրվարի 18-ին` Գերմանիայում:
«Չիսորան հետաքրիր հակառակորդ է: Իմ կարծիքով նա Եվրոպայի չեմպիոնի կոչման համար կայացած մենամարտում հաղթեց Ռոբերտ Հելենիուսին»,- Sportboxing-ին պատմել է Վիտալին: Հիշեցնենք, որ այդ մենամարտում Չիսորան Հելենիուսին պարտվեց միավորների տարբերությամբ, սակայն մասնագետների կարծիքով նա ուներ առավելություն և արժանի էր հաղթանակի:
2012 թվականին Վիտալի Կլիչկոն նախատեսել է անցկացնել 2 մենամարտ. հունիսին կարող է կայանալ նաև Դեյվիդ Հեյի հետ սպասված մենամարտը: