Իտալական «Ուդինեզե»-ի և Սլովենիայի հավաքականի դարպասապահ Սամիր Հանդանովիչի գործակալը իտալական մամուլին տեղեկացրեց, որ իր հաճախորդի ծառայություններով հետաքրքրվում է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը:
«Յունայթեդ»-ը Հանդանովիչին ցանկանում էր ձեռք բերել դեռ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ, սակայն սլովենացին մնաց իտալիայում: Դրանից հետո «կարմիր սատանաներ»-ը ձեռք բերեցին Դավիդ դե Խեային, բայց Ֆերգյուսոնը գոհ չէ վերջինիս խաղից, և երիտասարդ իսպանացին հաճախ մնում է պահեստայինների նստարանին:
«Ֆերգյուսոնը ցանկանում է ձեռք բերել Հանդանովիչին, բայց ես վստահ եմ, որ մենք այլ առաջարկներ էլ կստանանք»,- իտալական մամուլին ասել է ֆուտբոլիստի գործակալը:








































