Հայաստանի հավաքականի և Դոնեցկի «Մետալլուրգ»-ի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանն ուկրաինական մամուլին տված հարցազրույցում խոսեց իր թիմի` «Զարյա»-ի նկատմամբ տարած հաղթանակի մասին.
«Մենք լավ էինք պատրաստվել այդ հանդիպմանը, քանի որ մեզ միայն հաղթանակ էր անհրաժեշտ: Գարնանը հետաքրքիր հանդիպումներ են սպասվում, և մենք պայքարելու ենք միայն հաղթանակի հասնելու համար»:
-Ընդմիջմանը` 2:0 հաշվի ժամանակ, համոզվա՞ծ էիր, որ «Մետալլուրգ»-ը հաղթելու է:
– Վստահ չէի, պետք էր շարունակել նույն ոգով խաղալ: Յուրաքանչյուր դրվագում պետք է հնարավորինս ուշադիր լինեինք:
– Գևո´րգ, որտե՞ղ ես անցկացնելու արձակուրդդ:
-Երևանում: Հնարավոր է, որ ինչ-որ տեղ մեկնեմ, սակայն այդ կապակցությամբ դեռ վերջնական որոշում չեմ կայացրել:
– Ամբողջովին հարմարվե՞լ ես Ուկրաինայի առաջնությանը:
– Ես կարող եմ ավելի լավ խաղալ և «Մետալլուրգ»-ին օգնել հասնելու նոր հաղթանակների:








































