Լոնդոնի «Տոտտենհեմ»-ի ղեկավարությունը հայտարարեց, որ ակումբը Գարեթ Բեյլի ծառայություններից 50 մլն ֆունտից պակաս գումարով չի հրաժարվի:
Ուելսցու ձեռքբերման համար անգլիական ակումբի հետ բանակցում է «Յուվենթուս»-ը, սակայն իտալական կողմը նշել է, որ «Տոտտենհեմ»-ին 25 մլն ֆունտից ավելի գումար չի առաջարկի:
Ձախ եզրայինին ցանկանում էր ձեռք բերել նաև «Բարսելոնա»-ն և պատրաստ էր առաջարկել 40 մլն ֆունտ, սակայն «Տոտտենհեմ»-ի գլխավոր մարզիչը հրաժարվեց այդ գումարի դիմաց բաց թողնել իր թիմի առաջատարներից մեկին, որից հետո կատալոնացինեը կարողացան նախնական համաձայնության գալ ֆրանսիացի ձախ պաշտպան Էրիկ Աբիդալի հետ, ով «Բարսելոնա»-ի հետ հրաժարվում էր երկարաձգել իր պայմանագրի ժամկետը:









































