Wednesday, 10 06 2026
Ստամբուլից նոր ազդակ Երևանին․ Բայրամովը կրկին հիշեցրել է Ադրբեջանի նախապայմանների մասին
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Լարսը բաց է
Վրաստանը Արևմուտքի հետ հարաբերությունների «վերբեռնում» է սկսում
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
07:40
ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանին՝ ի պատասխան ամերիկյան ուղղաթիռի կործանման. Իրանն արձագանքել է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արժանապատիվ աշխատանք և ներառական զբաղվածություն․ Հայաստանի առաջնահերթությունները ներկայացվել են Ժնևում
Վայրի կենդանիների և բույսերի պահպանության ոլորտում օրենսդրական բարեփոխումները մտնում են գործնական փուլ
Հունաստանում ՀՀ դեսպանը քննարկումներ է ունեցել Դիդիմոտիխոյի և Օրեստիադայի քաղաքապետների հետ
Հունիսի 19-ին «Արև Արենայում» ելույթ կունենա NEMRA խումբը
Նախատեսվում է ոստիկանությունում ներդնել հոգեբանական աջակցության պիլոտային ծրագրեր
Հուլիսի 1-ից Հիդրոմետը կհամագործակցի Եվրոպական օդերևութաբանական ծառայությունների ցանցի հետ
Հակակոռուպցիոն դատարանը 160-ից ավելի խափանման միջոցի միջնորդությունների մոտ 90 տոկոսը բավարարել է
Կիպրոսում և Հունաստանում բացահայտվել է «ՀԱՄԱՍ»-ի հետ կապված ահաբեկչական ցանց
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են
Կրեմլն «անընդունելի» է որակել Եվրոպայի նախապայմաներն Ուկրաինայի հարցում կարգավորման համար
Միջազգային խորհրդակցություններ՝ նվիրված ԱԲ կիրառմանն ու կառավարմանը հիդրոօդերևութաբանության ոլորտում
Ղրղզստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով
Ընտրակաշառք բաժանող ընդդիմադիրներին մաղթում եմ շուտափույթ քաղաքական մահ. Տիգրան Ավինյան
Մալաթիայի համայնքային ոստիկաններն ու պարեկները կանխել են թմրանյութերի ապօրինի շրջանառության հերթական դեպքը
Փետրվարից 7-ից ընտրական հանցագործությունների գործերով կալանավորվել է 52 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե
Դաութին շնորհավորել է Փաշինյանին
ՆԱՍԱ-ի գիտության դեսպան և աստղաֆիզիկոս Անջալի Թրիփաթին հանդիպել է ԵՊՀ դասախոսների և ուսանողների հետ
«Հեզբոլլահ»-ը կոչ է արել Լիբանանի իշխանություններին «շտկել» հարաբերություններն Իրանի հետ
22:00
Կանանց առողջությունը թվային դարաշրջանում
Ադրբեջանի ԱԳՆ-ն քաղաքացիներին հիշեցրել է արտերկրում զինված հակամարտություններին մասնակցելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին
Ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանը վտանգավոր չափով խոցելի է Կրեմլի կողմից
21:30
Խամենեիի սպանությունից հետո ՌԴ-ում անջատել են Պուտինին պաշտպանող տեսահսկման համակարգը. FT
21:21
Իրանը խոցել է ամերիկյան Apache ուղղաթիռ․ Թրամփ

Ամանորյա թանկացումներ. աճպարարությունը շարունակվում է

Այս տարի անցած տարվա համեմատ ամանորյա աժիոտաժն ավելի մեղմ կլինի, սակայն արդեն իսկ առկա է ապրանքների 5-7% թանկացում. թանկացել են միսը, կրծքամիսը, հնդուհավը և այլն: Այս մասին այսօր ասուլիսում հայտարարեց Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը:

Ինչպես ներկայացրեց Ա. Պողոսյանը` պետական մարմինները գների սանձումն ու մրցակցությունը հաճախ փորձում են առանձին դիտարկել, սակայն դրանք միմյանց հետ սերտորեն կապված են: ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը միակն է, որ ունի պետական կարգավիճակ և ըստ այդմ` պատասխանատվություն ու լիազորություններ:

Ըստ Ա.Պողոսյանի` գների կարգավորումը ակնկալվում է այդ հանձնաժողովից: «Մենաշնորհների վիճակը գիտենք, կան ձեռնարկություններ, որ վերահսկում են շուկայի 70-90%-ը: Ե՛վ թանկացումը, և՛ էժանացումը պետք է կամ տնտեսապես հիմնավորված լինեն, կամ պատժված, իսկ պատիժը պետք է ժամանակավրեպ և դիֆերենցված չլինի»,- նկատեց բանախոսը:

Ա.Պողոսյանի կարծիքով` յուրաքանչյուր շուկա ունի իր յուրահատկությունը, օրինակ` մսի շուկան վերահսկելը շատ դժվար է: Այն կարգավորելու համար պետք է կազմակերպել սպանդանոցներ, որտեղ կապահովվեն մսի թարմությունն ու անվտանգությունը:

Սպառողների իրավունքների պաշտպանը նախորդ տարվա համեմատ առաջընթաց է արձանագրում. «Եթե խոսենք սննդամթերքի անվտանգության մասին, որը հիմնականում արտահայտվում է մակնշմամբ, վիճակը բարելավվել է, բայց հեռու է բավարար լինելուց»:

Ա.Պողոսյանը նշեց, որ ստուգումների ժամանակ Երևան քաղաքի 40 խանութներից 17-ը տուգանվեց ժամկետանց ապրանքներ վաճառելու համար:

Մի շարք ապրանքների դեպքում սպառողներին շարունակում են խաբել, օրինակ` շաքարավազի մեջ խոնավության տոկոսը գերազանցում է թույլատրելի սահմանը, հացի դեպքում 20-30%-ը օդ է, սուրճի մեջ կոֆեինն է պակաս: Նման խախտումները առողջությանը վնաս չեն պատճառում, բայց վնասում են սպառողի գրպանին:

Պատասխանելով «Առաջին լրատվական»-ի դիտարկմանը, թե` շատ տնտեսվարողներ մակնշման մեջ փոխում են պիտանելիության ժամկետը, օրինակ` «Սորինի» ֆիրմայի շոկոլադե տուփերի վրա տպված ժամկետը «թարմացվում է», Ա.Պողոսյանը պատասխանեց` նման խախտումները շուրջ 35% են կազմում.

«Աճպարարությունը շարունակվում է, նախ` անընթեռնելի է լինում մակնշումը կամ ծածկված այլ գրառումով, ինչն օրենքով արգելված է, և 2012թ. հունվարի 1-ից պատժամիջոցներ կկիրառվեն նաև նման խախտումների համար»:

Ա.Պողոսյանը նշեց, որ հաջորդ տարի ՏՄՊՊՀ-ից ավելի օպերատիվ աշխատանք են ակնկալում:

Նշենք, որ ասուլիսը կազմակերպել էր «Արցախ» ակումբը` նախապես հայտարարելով, որ ասուլիսին հրավիրված է նաև ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը, ով իբրև թե ընդունել էր հրավերը: Սակայն ՏՄՊՊՀ մամլո քարտուղար Գայանե Սահակյանը մեզ հետ զրույցում հերքեց այն, թե Ա. Շաբոյանը հրավիրվել է նման ասուլիսի, մանավանդ` ՏՄՊՊՀ նախագահը ներկայում գտնվում է ԼՂՀ-ում:

Գ.Սահակյանը նաև հայտնեց, որ հաջորդ շաբաթ նախատեսվում է լրագրողների հետ հանդիպում կազմակերպել հենց ՏՄՊՊՀ-ում` տարին ամփոփելու նպատակով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում